ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ 2027 թվականին երկրի պաշտպանության, սպառազինության և կայունության ապահովման համար Եվրամիությունից կպահանջվի առնվազն 70 միլիարդ եվրոյի լրացուցիչ աջակցություն։ «Հենց մեր ուկրաինական ուժը, մեր բանակը, մեր տեխնոլոգիաներն են օգնում երաշխավորել նաև եվրոպական անվտանգությունը, ձեր անվտանգությունը»,- ԵՄ առաջնորդների հետ հանդիպմանը ասել է Զելենսկին։               
 

Թուրքիան Սիրիայում միայնակ ցամաքային գործողություն չի իրականացնի

Թուրքիան Սիրիայում միայնակ ցամաքային գործողություն չի իրականացնի
27.02.2016 | 00:24

Թուրքիան Սիրիայում միայնակ ցամաքային գործողություն իրականացնելու պլաններ չունի՝ հայտարարել է Թուրքիայի նախագահի խորհրդական և մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը։ Նա հավելել է, որ Անկարան շարունակելու է գործել ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի հետ։ «Մենք բազմիցս հայտարարել ենք, որ համատեղ ենք գործելու կոալիցիայի հետ։ Հենց այդ պատճառով Սիրիայում ցամաքային գործողություն իրականացնելու ցանկացած քայլ՝ Սաուդյան Արաբիայի կամ այլ երկրի հետ համատեղ, չի քննարկվում»,- ասել է նա։ Անդրադառնալով Սիրիայի քրդերին՝ Էրդողանի խորհրդականը հայտարարել է, թե իրենք նրանց հետ խնդիրներ չունեն։ «Մենք Սիրիայի քրդերի հետ խնդիրներ չունենք, մեր պայքարն ահաբեկչական խմբավորումների դեմ է»,- ասել է Քալընը։

Դիտվել է՝ 1726

Մեկնաբանություններ